Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա  Bitcoin 2025-ի շրջանակում 
19/06/2025 17:30
Կիսվել

Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա  Bitcoin 2025-ի շրջանակում 

Մայիսի 27-29-ը Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ամերիկյան շուկա՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի 27 նահանգներում։ Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025-ին՝ բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկին, որը մեկ վայրում է  միավորել Web3 պրոդուկտերը և ծառայությունները։

Fastex US ընկերության մենեջեր Վահե Բալայանը նշել է․ «Fastex Exchange-ի  ներկայությունը Միացյալ Նահանգներում հարթակի համաշխարհային զարգացման կարևոր մասն է։ Այս տարածաշրջանը Web3 տեխնոլոգիական լուծումների համար ապահով, արդեն ձևավորված օրենսդրական կարգավորումներով  և օգտատերերի համար լավագույն փորձառությամբ միջավայր է»։

Fastex US-ն աշխատում է Fastex էկոհամակարգից առանձին՝ իր  ենթակառուցվածքներով և ինքնուրույն կառավարմամբ։ Այս պահին հարթակն ԱՄՆ քաղաքացիներին առաջարկում է սփոթ թրեյդինգի ծառայություն մի շարք կրիպտոակտիվներով ՝ Bitcoin (BTC), Ether (ETH), Fasttoken (FTN), XRP, Solana (SOL),  Cardano (ADA) և այն։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանն ամերիկյան հայտնի CoinDesk լրատվական կայքի հետ զրույցում ընդգծել է հատկապես այս ժամանակահատվածում և օրենսդրական այսպիսի փոփոխությունների համատեքստում այս տարածաշրջան մուտք գործելու դրական հնարավորությունը. «Տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հաշվի առնելով ԱՄՆ կառավարության մոտեցումները։ Ռիսկեր կան, բայց դրանք ցածր են», – ասել է նա:

Միջոցառման շրջանակում Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը News.Bitcoin-ի հետ զրույցում կիսվել է նորարարության և կարգավորումների վերաբերյալ Fastex-ի մոտեցումներով․ «Մենք պետք է համագործակցենք կարգավորումներ մշակողների հետ, քանի որ և՛ մենք, և՛ նրանք միմյանցից սովորելու բաներ ունենք։ Սա միասնական ճանապարհ է, որտեղ հաճախորդների անվտանգությունը և պաշտպանվածությունն առաջնային է»։

Fastex US նախագծի մեկնարկը Bitcoin 2025-ի ընթացքում ազդարարվել է կրիպտո փոխանակման հարթակի մուտքով ամերիկյան շուկա՝  ընդլայնելով  Fastex-ի ներկայությունն այդ տարածաշրջանում։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91