ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ 28%-Ը ԿԱԶՄՈՒՄ Է ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում շարունակում է մեծ տեսակարար կշիռ ապահովել հանքահումքային արտադրանքը: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսվա արդյունքներով Հայաստանի արտահանման համախառն ծավալում հանքահումքային արտադրանքի բաժինը կազմել է շուրջ 28%:
Ըստ պաշտոնական վիճաագրության` հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 156,6 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է մոտ 2%-ով: