![2012Թ.-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է 150 ՏՈՆՆԱ ՊԱՂՊԱՂԱԿ](https://b24.am/pub/uploads/2013/07/strawberry_creme_fraiche_icecream_671340598.jpg)
2012Թ.-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է 150 ՏՈՆՆԱ ՊԱՂՊԱՂԱԿ
2012 թվականին պաղպաղակ արտադրող հայաստանյան ընկերություններն արտահանել են շուրջ 150.3 տոննա պաղպաղակ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ արտահանված պաղպաղակի ընդհանուր արժեքը կազմել է 481,8 հազար ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ տարում մեր երկիր է ներմուծվել 55.2 տոննա պաղպաղակ՝ 388,0 հազար ԱՄՆ դոլար արժեքով:
Ներկայացված տվյալները վկայում են, որ մեր երկիրը հիմնականում արտահանում է համեմատաբար էժան, ներմուծում՝ համեմատաբար բարձր գին ունեցող պաղպաղակ: