
Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ շուրջ ստեղծված իրավիճակի և «ազգայնացման» հետևանքների մասին
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասն կերպով ներկայացրել է, թե ինչպես է աշխատում ընկերությունը, ինչ աշխատանքներ և ներդրումներ են իրականցված Սամվել Կարապետյանի կողմից, նաև ինչ հետևանքների կարող է բերել ՀԷՑ «ազգայնացումը» և այլ կարևոր տեղեկատվություն ՀԷՑ շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ ՀԷՑ ազգայնացման գործընթաց սկսվեց այն բանից հետո, երբ միլիարդատեր և բարեգործ Սամվել Կարապետյանը հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու իր մտադրության մասին։