Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2025թ.
03/04/2025 09:00
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2025թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների 2025թ. ցուցակը, որոնց մեջ նաև ամենահարուստ հայերը: Միլիարդատերերի 2025թ.-ի ցուցակում կրկին հայտնվել է 9 հայ միլիարդատեր: Ռուբեն Վարդանյանը գտնվելով Բաքվում՝ գերության մեջ,  ոչ միայն պահպանել է իր դիրքը, այլ նաև կարողության աճ է արձանագրել։ Նա նաև հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։

Forbes 2025թ.-ի ցուցակի համաձայն աշխարհի ամենահարուստ հայը Ռուսաստանաբնակ 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է, որի կարողություն վերջին տարում աճել է 2.1 մլրդ դոլարով և կազմել 5 մլրդ դոլար։ Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և էներգակիրների ու հանքարդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող Ավդոլյանը ցուցակի 717-րդ հորիզոնականում է։

Արգենտինահայ 92-ամյա Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,072-րդ հորիզոնականում է, 2024թ. համեմատ նրա կարողությունն աճել է 0.4 մլրդ դոլարով և կազմել 3.4 մլրդ դոլար։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 59-ամյա Սամվել Կարապետյանը 2025թ․-ի ցուցակի 1,141-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար: 2024թ. համեմատ արձանագրվել է աճ 0.3 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր 57-ամյա Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը 3.2 մլրդ դոլար, 2024թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1141-րդ հորիզոնականը։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ 51-ամյա Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է, 2024թ. համեմատ փոփոխություն չի արձանագրվել։ Նա ցուցակի 1,688-րդ հորիզոնականում է։

44-ամյա Քիմ Քարդաշյանի կարողության չափը չի փոխվել՝ կրկին կազմելով 1.7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,019-րդ հորիզոնականում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը կրկին գնահատվել է 1.6 մլրդ դոլար՝ 2,110-րդ հորիզոնական։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.2 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,623-րդ հորիզոնականում է։ 2024թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.2 մլրդ դոլարով։

56-ամյա Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.2 մլրդ դոլար, նա ցուցակի 2,623-րդ հորիզոնականում է։

Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 44 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 92 տարեկան։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41