Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վրաստանում հունիսին բանջարեղենը թանկացել է, տրանսպորտը՝ էժանացել
04/07/2025 15:44
Կիսվել

Վրաստանում հունիսին բանջարեղենը թանկացել է, տրանսպորտը՝ էժանացել

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ 2025-ի հունիսին երկրի տարածքում ամենաշատը թանկացել են բանջարեղենն ու մշակաբույսերը: Այս խմբում գրանցվել է 26.3% աճ։

Տարեկան գնաճին հիմնականում նպաստած ոլորտներն են սննդամթերքը և ոչ ալկոհոլային ըմպելիքները: սրանց գների ընդհանուր աճը կազմել է 10.1%, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է +3.34 տոկոսային կետով:

Մասնավորապես, գնաճ է արձանագրվել ստորև նշված խմբերում.

բանջարեղեն և մշակաբույսեր՝ +26.3%,

յուղեր և ճարպեր՝ +20.6%,

սուրճ, թեյ և կակաո՝ +15.4%,

հանքային ջուր, հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ՝ +10.3%,

հաց և հացաբուլկեղեն՝ +9.6%,

շաքար, մուրաբա, քաղցրավենիք՝ +8.7%,

ձուկ՝ +7.9%,

կաթ, պանիր, ձու՝ +7.1%,

միս և մսամթերք՝ +3.6%,

մրգեր և խաղող՝ +2.7%:

Առողջապահության ոլորտում ընդհանուր աճը կազմել է 9.4%, տարեկան գնաճի վրա այս ցուցանիշն ազդել է 0.79 տոկոսային կետով: Մասնավորապես, ամբուլատոր բուժսպասարկումը թանկացել է 10.4%-ով, հիվանդանոցային ծառայությունները՝ 9.2%-ով, բժշկական սարքավորումներն ու դեղորայքը՝ 8.4%:

Այլ ապրանքներն ու ծառայություններն ընդհանուր առմամբ աճել են 6.7%-ով: ՄԱսնավորապես, անձնական օգտագործման ապրանքները թանկացել են 18.2%-ով, ապահովագրությունը՝ 8.7%-ով, ֆինանսական ծառայությունները՝ 5.4%-ով, անձնական հիգիենան՝ 4.7%-ով:

Տրանսպորտի ոլորտում արձանագրվել է գնանկում՝ 5.3%: Անձնական տրանսպորտի սպասարկումն էժանացել է 8.1%-ով, տրանսպորտային ծառայությունները՝ 0.8%-ով:

Այսպիսով, Վրաստանում գրանցվում է զգալի գնաճ հիմնականում սննդամթերքի և առողջապահական ծառայությունների ոլորտներում։ Միակ խոշոր ոլորտը, որտեղ արձանագրվել է գնանկում, տրանսպորտն է՝ վառելիքի գների հնարավոր նվազման հաշվին։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02