Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր
22/07/2025 11:30
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր

Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը հայտարարում է մեկամսյա անվճար կրթական ծրագրի անցկացման մասին։ Ծրագիրը նախատեսված է 12-15 տարեկան պատանիների համար։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ FPV դրոնների կառուցվածքի, կառավարման և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև կծանոթանան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։

Դասընթացին կմասնակցեն 15 մասնակից։ Մասնակիցները կընտրվեն հիմնվելով նրանց մոտիվացիայի, հետաքրքրվածության և համայնքի նախորդ նախաձեռնություններին ցուցաբերած ակտիվ ներգրավվածության վրա։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն տեսական և գործնական քննություն և կստանան հավաստագրեր: Լավագույն ուսանողները կձևավորեն հավաքական թիմ՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։

«Ucom-ում մենք առանցքային տեղ ենք տալիս երիտասարդների շրջանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Դրոնների կառավարումը ոչ միայն արդիական ոլորտ է, այլև գործնական հմտություն, որը կարող է ստեղծել իրական հեռանկարներ։ Մեր նպատակն է աջակցել երիտասարդներին ստանալ որակյալ կրթություն, որն էլ իր հերթին կնպաստի թե՛ սեփական հաջողությունների ձեռքբերմանը, և թե՛ թվային Հայաստանի զարգացմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր հաջողություններ։ Ընկերական և փոխօգնության միջավայրը տարեցտարի ընդլայնվում է։ Փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ՝ հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում, մրցել աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ և զարգացնել FPV դրոնների կրթական ու սպորտային միջավայրը Հայաստանում» – նշել է «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Գրանցումը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են անցնել համապատասխան հղումով և լրացնել գրանցման հայտը։

Նշենք, որ մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Խմբերի կազմավորումից հետո կհրապարակվեն դասընթացի բոլոր մանրամասները՝ անցկացման ժամանակացույցը և վայրը։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02