CITIGROUP-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Citigroup-ը, ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է 41,7%-ով կամ մոտ 1,4 անգամ և կազմել $4,18 մլրդ կամ $1,34 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Եռամսյակային հասույթը կազմել է $20,5 մլրդ:
Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ հաշվետու եռամսյակում գրանցված լավ ֆինանսական ցուցանիշներն արդյունք են արժեթղթերի առևտրից ստացված եկամուտների աճով և խնդրահարույց ակտիվներից առաջացող վնասների կրճատմամբ: