ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԱՄԱՌԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԵՐ` ՌՈՈՒՄԻՆԳՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հեռահաղորդակցության իրենց օպերատորի հետ կարող են լիարժեք վայելել ամառային հանգիստը: Ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և Բուլղարիայում ռոումինգում գտնվելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կարող են զանգահարել Հայաստան և զանգեր ստանալ ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով:
Հիշեցնենք, որ Վրաստանում մուտքային զանգերի սակագինը նախկինում կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե:
«Զանգ Հայաստան» ծառայության սակագինը Վրաստանում կազմում էր 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե: