FITCH-Ը ԻՋԵՑՐԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է Ֆրանսիայի առաջատար մի շարք բանկերի վարկանիշը:
Այսպես, Credit Agricole, Societe Generale, Groupe BPCE, Dexia և Dexia Credit Local բանկերի երկարաժամկետ վարկանիշը մեկ աստիճանով իջեցվել և սահմանվել է «A» մակարդակում: Միևնույն ժամանակ, մեկ աստիճանով կրճատվել է այս բանկերի կարճաժամկետ վարկանիշը՝ մինչև F1: Բոլոր բանկերի համար վարկանիշի մասով կանխատեսումը սահմանվել է «կայուն» մակարդակում:
Fitch-ի վերլուծաբանների կարծիքով՝ ներկայում Ֆրանսիայի ղեկավարությունը ունի շատ ավելի քիչ հնարավորություններ՝ երկրի բանկային համակարգի կայունությունն ապահովելու համար, ինչը և պատճառ է դարձել վարկանիշի կրճատման: