Տնտեսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 384.00-1.00
EUR BUY - 451.00+3.00 EUR SELL - 454.50+0.50
OIL:  BRENT - 68.33+1.09 WTI - 64.40+1.50
COMEX:  GOLD - 3718.10-0.01 SILVER - 42.41-1.49
COMEX:  PLATINUM - 1401.50-0.50
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 146.49-0.39 EUR/GBP - 1.1852+0.64
FOREX:  EUR/USD - 1.1852+0.64 GBP/USD - 1.364+0.20
STOCKS RUS:  RTSI - 1065.88+0.03
STOCKS US: DOW JONES - 45757.90-0.27 NASDAQ - 22333.96-0.07
STOCKS US: S&P 500 - 6606.76-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 44790.38-0.25 TOPIX - 3145.83-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 26908.39+1.78 SSEC - 3876.34+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9195.66-0.88 CAC40 - 7818.22-1.00
STOCKS EUR:  DAX - 23329.24-1.77
17/09/2025  CBA:  USD - 382.94-0.18 GBP - 522.45+0.41
17/09/2025  CBA:  EURO - 453.25+0.9
17/09/2025  CBA:  GOLD - 45497+444 SILVER - 525.59+5.79
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19/07/2013 09:27
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որին հաջորդել է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ համաձայնագրի նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` միջազգային չափանիշներին համապատասխան: Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ:

Որպես ՀՀ կառավարության կողմից ներդրում և մասնակցություն ծրագրին` նոր ընկերության կապիտալում կներդրվի հողամաս «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքից` շուրջ 1 հա չափով:

17/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.94
-0.18
Եվրո (EUR)
453.25
+0.9
Ռուբլի (RUR)
4.6143
-0.0133
Լարի (GEL)
141.01
-0.47
45497
+444
Արծաթ
525.59
+5.79