
ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 410.27 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.60 դրամով և կազմել 537.54 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.64 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 625.13 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 200.10 դրամով և կազմել 16926.69 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.72 դրամով և կազմել 257.08 դրամ: Պլատինի գինը նվազել է 162.03 դրամով և կազմել 18638.16 դրամ: