Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.50
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.59+0.26 WTI - 63.35-0.77
COMEX:  GOLD - 3458.20-0.88 SILVER - 38.51+0.05
COMEX:  PLATINUM - 1341.50-1.67
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 147.72+0.38 EUR/GBP - 1.1639-0.18
FOREX:  EUR/USD - 1.1639-0.18 GBP/USD - 1.3449+0.11
STOCKS RUS:  RTSI - 1154.84+1.17
STOCKS US: DOW JONES - 44175.61+0.47 NASDAQ - 21450.02+0.98
STOCKS US: S&P 500 - 6389.45+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+1.85 TOPIX - 3024.21+1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24858.82-0.89 SSEC - 3635.13-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9095.73-0.06 CAC40 - 7743.00+0.44
STOCKS EUR:  DAX - 24162.86-0.12
08/08/2025  CBA:  USD - 383.59-0.06 GBP - 515.62+1.03
08/08/2025  CBA:  EURO - 446.35-1.41
08/08/2025  CBA:  GOLD - 41731+139 SILVER - 473.27+7.33
Brent տեսակի նավթի գինը հասել է 68.06 դոլարի՝ Թրամփի պատժամիջոցների մասին հայտարարություններից հետո
06/08/2025 12:40
Կիսվել

Brent տեսակի նավթի գինը հասել է 68.06 դոլարի՝ Թրամփի պատժամիջոցների մասին հայտարարություններից հետո

Նավթի գներն աճել են՝ նախօրեին վերջին հինգ շաբաթների նվազագույն ցուցանիշին հասնելուց հետո։

Ներդրողները սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Ռուսաստանի նավթի գնորդների դեմ պատժամիջոցների հարցով՝ մտավախությամբ, որ նոր սահմանափակումները կարող են վնասել նավթի առաջարկի կայունությանը շուկայում։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 68.06 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 42 ցենտով (0.62%) բարձր է նախորդ առևտրային օրվա փակման գներից։ Երեքշաբթի այս ֆյուչերսներն էժանացել էին 1.12 դոլարով (1.63%)՝ հասնելով 67.64 դոլարի։

WTI տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սեսիայում թանկացել են 39 ցենտով (0.6%)՝ հասնելով 65.55 դոլարի։ Նախորդ սեսիայի ավարտին դրանց գինը նվազել էր 1.13 դոլարով (1.7%)՝ կազմելով 65.16 դոլար։

Երկու տեսակի ֆյուչերսները երեքշաբթի առևտուրը փակվել է հինգ շաբաթվա նվազագույն մակարդակներում։ Շուկայի վրա բացասաբար է ազդել ներդրողների մտահոգությունը՝ կապված համաշխարհային տնտեսության դանդաղման և ՕՊԵԿ+ երկրների կողմից նավթի արդյունահանման ավելացման պայմաններում էներգակիրների պահանջարկի հնարավոր կրճատման հետ։

Միաժամանակ, նախօրեին Թրամփը հայտարարեց, որ հնարավոր է զգալիորեն բարձրացնի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ պատճառաբանելով, որ Հնդկաստանը գնում է ռուսական նավթ։

«Մենք պայմանավորվել ենք 25%-անոց մաքսատուրքի շուրջ, բայց կարծում եմ, առաջիկա 24 ժամում այն էականորեն կբարձրացնեմ, քանի որ նրանք գնում են ռուսական նավթ», – ասել է Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում։

Թրամփը նաև կրկին նշել է, որ նավթի գնի նվազումը կարող է Ռուսաստանին դրդել ակտիվացնել բանակցությունները Ուկրաինայի հարցով։

08/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.59
-0.06
Եվրո (EUR)
446.35
-1.41
Ռուբլի (RUR)
4.7985
-0.0128
Լարի (GEL)
142.2
+0
41731
+139
Արծաթ
473.27
+7.33