
AMX. Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Մասնավորապես` AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 25 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է 72․1 մլրդ դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.6793 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.6 % է:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: