Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋ ԵՆ ԵԿԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
26/07/2013 22:06
Կիսվել

«ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋ ԵՆ ԵԿԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակում «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու ծրագրի իրագործման հետ կապված ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները ունեն ֆինանսավորման խնդիրներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ դեսպանին  խնդրելով խնդրո առարկան իրազեկ դարձնել ԱՄՆ-ի կառավարությանը այս ծրագրին օժանդակություն ցուցաբերելու, կարևոր և կենսական խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ նախարարը Ջոն Հեֆերնին ընդհանուր առմամբ ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը:

Դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը, կարևոր է: Նա հույս է հայտնել, որ իր երկիրը նույնպես կարձագանքի և կաջակցի ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը:

Նշենք, որ «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5-10  երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն: Ներկայում հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը:

«Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ սիրիահայերին օգնելու նպատակով նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյանները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին: 36 հայ նկարիչներ ևս աջակցում են այս ծրագրին, և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարները նվիրաբերելու են սիրիահայերի աջակցության ֆոնդին: 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75