
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ 16-ՐԴՆ Է
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը երկրի պետական բյուջե է վճարել 2,56 մլրդ ՀՀ դրամի հարկեր: Այս ցուցանիշով ատոմակայանը հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 16-րդ տեղում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը՝ 1,78 մլրդ ՀՀ դրամ: