Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Պեկինը հայտարարել է Սեուլի հետ ազատ առևտուրը պահպանելու անհրաժեշտության մասին
25/08/2025 14:21
Կիսվել

Պեկինը հայտարարել է Սեուլի հետ ազատ առևտուրը պահպանելու անհրաժեշտության մասին

Չինաստանի և Կորեայի Հանրապետության իշխանությունները պետք է համատեղ ջանքերով նպաստեն ազատ առևտուրը զարգացնելուն և միասին հակազդեն պաշտպանական քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։

«Չինաստանն ու Հարավային Կորեան պետք է նաև համատեղ ջանքերով պաշտպանեն միջազգային ազատ առևտրի համակարգը, միասին դիմակայեն պրոտեկցիոնիզմին, հավատարիմ մնան բազմակողմանիության սկզբունքներին, ուժեղացնեն կապերը և համակարգվածությունը ՄԱԿ-ի հարթակում, արդյունավետորեն արձագանքեն տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներին», – նշվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Վան Իի խոսքում, որը օգոստոսի 24-ին Պեկինում հանդիպել է Հվ Կորեայի նախագահի հատուկ բանագնաց Պակ Բյոն Սոկին։

Վան Ին հիշեցրել է, որ 2025 թվականին Չինաստանը նշելու է չին ժողովրդի՝ ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Նա ընդգծել է, որ դա նաև Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակն է։

Չինաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ Պեկինը սեպտեմբերի 3-ին նախատեսում է անցկացնել լայնածավալ հանդիսավոր միջոցառում՝ այդ հոբելյանի կապակցությամբ։

«Այդքան կարևոր ու հատուկ պահին Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ, լավ հիշել պատմությունը, հարգել նահատակների հիշատակը, գնահատել խաղաղությունը և ստեղծել ավելի լավ ապագա, համատեղ պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային արդարությունն ու իրավունքը», – եզրափակել է Վան Ին։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58