ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ
Արտերկրում աճել է հայկական արտադրության գինիների պահանջարկը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից գինիների արտահանումը, բնաիրային արտահայությամբ, աճել է շուրջ 88%-ով: Հունվար-հունիս ամիսներին մեր երկրից արտահանվել է 617,0 հազար լիտր խաղողի գինի:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտահանված խաղողի գինու ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 2,0 մլն ԱՄՆ դոլար: Դրամային արտահայտությամբ գրանցվել է խաղողի գինու արտահանման ծավալի 60% աճ:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին վեց ամսում մեր երկրում արտադրվել է 2425.4 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով: