Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Wildberries-ի Click&Collect ծառայությունը հասանելի է նաև Հայաստանում
26/08/2025 15:17
Կիսվել

Wildberries-ի Click&Collect ծառայությունը հասանելի է նաև Հայաստանում

Wildberries-ը Հայաստանում գործարկում է Click&Collect ծառայությունը՝ պատվերների ինքնաառաքում վաճառքի կետերից։ Այժմ հարթակում գործող վաճառողները կարող են միանալ ծառայությանը և գնորդներին առաջարկել ապրանք ստանալու հարմար ու նոր ձևաչափ։

Click&Collect-ի շնորհիվ գնորդները կարող են պատվիրել ապրանքը Wildberries առցանց ցուցափեղկից և ստանալ այն իրենց հարմար ժամանակ՝ ուղղակի վաճառողի կետից։

Ծառայությունից օգտվելու համար բավական է ընտրել ապրանքը Wildberries հավելվածում և ավելացնել այն զամբյուղ։ Պատվերի ձևակերպման պահին գնորդին կառաջարկվի քարտեզ՝ հասանելի վաճառքի կետերով, որտեղ հնարավոր կլինի ստանալ գնումը։ Այստեղ կցուցադրվեն նաև պատվերի պահպանման ժամկետները։ Պատվերը հաստատելուց հետո վաճառողները ինքնուրույն հավաքում և պատրաստում են ապրանքը հանձնման համար։

Click&Collect-ը դարձնում է առցանց գնումները առավել հարմար։ Այն օգտակար է հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ոչ միայն պատվիրել ապրանքը առցանց, այլև տեղում ստուգել նրա հատկանիշները․ օրինակ՝ փորձել ակնոցների չափը, փորձարկել կահույքի հարմարավետությունը, գնահատել գործվածքը կամ գունային համադրությունը ինտերիերի հետ։

Վաճառողների համար Click&Collect-ը նոր հնարավորություններ է բացում՝ զարգացնելու առցանց բիզնեսը և ներգավելու նոր հաճախորդներ։ Այս կերպ հայաստանցի ձեռներեցները ստանում են ճկուն գործիք՝ վաճառքները ավելացնելու և շուկայում ներկայությունն ընդլայնելու համար։

Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային ներկայացուցչության մեկնաբանությունը

«Մենք ուրախ ենք Click&Collect ծառայության գործարկման համար Հայաստանում։ Սա մեր գործընկեր-ձեռնարկատերերի համար նոր գործիք է, որը հնարավորություն կտա ներգրավել լրացուցիչ հաճախորդների հոսք և բարձրացնել սպասարկման որակը։ Իսկ գնորդների համար սա պատվերներն արագ և հարմար ձևով ստանալու տարբերակ է։ Վստահ ենք, որ Click&Collect ծառայությունը պահանջված կլինի Հայաստանի բոլոր տարածաշրջաններում»։

Click&Collect ծառայությունից հնարավոր է օգտվել Հայաստանի ողջ տարածքում։ Այն հասանելի է Wildberries-ի վեբ կայքում և բջջային հավելվածում՝ iOS/ Android համակարգերի վերջին տարբերակները թարմացնելու դեպքում։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02