Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Mercedes-Benz-ը վաճառել է իր բաժնեմասը Nissan Motor-ում
26/08/2025 17:47
Կիսվել

Mercedes-Benz-ը վաճառել է իր բաժնեմասը Nissan Motor-ում

Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz-ը վաճառում է իր բաժնեմասը ճապոնական Nissan Motor Co.-ում 47.83 միլիարդ իենով (324.65 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Mercedes-Benz-ի ներկայացուցիչը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ նախատեսում են վաճառել իրենց պատկանող Nissan-ի 3.8% բաժնեմասը։ Ընկերության ներկայացուցիչն այս որոշումը բնութագրել է որպես «պորտֆելի մաքրում»։

Ռեգո Ինշուրանս

Աղբյուրի տվյալներով՝ ճապոնական ավտոարտադրողի բաժնետոմսերը Mercedes-Benz-ի կողմից վաճառվել են 341.3 իենով, ինչը 5.98%-ով ցածր է դրանց արժեքից երկուշաբթի օրվա առևտրի ավարտի պահին։

2025 թվականի սկզբից Nissan-ի արժեթղթերն էժանացել են 29%-ով։

Ընկերությունը ֆիքսել է զուտ վնաս ֆինանսական առաջին եռամսյակում (ապրիլ–հունիս)՝ վաճառքների կրճատման և ամերիկյան մաքսատուրքերի հետևանքների պատճառով։ Ավտոարտադրողը նաև հրաժարվել է կանխատեսումներ ներկայացնել այս ֆինանսական տարվա գործառնական և զուտ շահույթի վերաբերյալ՝ նշելով «գործարար միջավայրի կանխատեսման բարդությունը»։

Nissan-ի գլխավոր գործադիր տնօրենը՝ Այվան Էսպինոսան, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի ապրիլից, հայտարարել է աշխատատեղերի 15% կրճատման և յոթ գործարանի փակման պլանի մասին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08