Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Հունիս և հուլիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ
27/08/2025 15:16
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Հունիս և հուլիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ

ԼՈՒՅՍ հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-հուլիս ամիսներին։

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են՝ հիմնականում բազայի էֆեկտի չեզոքացմամբ պայմանավորված։ Հուլիսին ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.1%-ի։ Արագացումը հիմնականում պայմանավորված է նախորդ ամիսներին խոշոր անկումներ գրանցող արդյունաբերության ոլորտի աստիճանական վերականգնմամբ և շինարարության աճի արագացմամբ։ Վերջինս, սակայն, կարճաժամկետ երևույթ է և առաջիկայում հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի՝ Երևան քաղաքում կասեցման պայմաններում պահանջարկի նվազումը կհանգեցնի նաև շինարարության ոլորտի աճի դանդաղմանը։
  • Արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ Վերջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, արտահանման անկումը եղել է կայուն ցածր՝ կազմելով համապատասխանաբար 10.1% ու 10.8%, և չի ցուցաբերել վերականգնման միտումներ։ Ավելին, Եթե արտահանման աճից չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը, ապա աճը կկազմի ընդամենը 1.7%, որը բավական ցածր ցուցանիշ է և խոսում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին։
  • Վարկերի կառուցվածքը և աճի տեմպերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Թեև վարկերի կառուցվածքում աճում են նաև տնտեսության իրական հատվածին տրվող վարկերի ծավալները, վարկերի ընդհանուր ծավալների էական մասն ուղղվում է հիպոթեքային, սպառողական վարկերի տրամադրմանը և շինարարության ֆինանսավորմանը։ Ընդ որում, դրանք հիմնականում ֆինանսավորում են մեկ ոլորտ՝ շինարարությունը (քանի որ սպառողական վարկերի զգալի մասը նույնպես ուղղված է շինարարությանը՝ կանխավճարների տրամադրման, բնակարանների վերանորոգման և կահավորման ծախսերը հոգալու համար)։ Իսկ շինարարության բարձր աճը ժամանակավոր է, հետևաբար բնակչության եկամուտներից ավելի արագ աճող վարկային պարտավորությունները միջնաժամկետում կարող են ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության տեսանկյունից։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22