Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Ֆասթ Բանկն ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ
29/08/2025 17:06
Կիսվել

Ֆասթ Բանկն ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ

Ֆասթ Բանկը գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ, որը համապատասխանում է «GOOD» (Լավ) մակարդակին: Գնահատումը հաշվի է առնում կառավարման որակը, սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ինչպես գործառնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում:

Զեկույցի համաձայն՝ Ֆասթ Բանկի ընդհանուր կայունության կատարողականն զգալիորեն գերազանցում է համաշխարհային ընդունելիության շեմը՝ ընդգծելով նրա հանձնառությունը պատասխանատու ֆինանսավորման, ներառական տնտեսական աճի և էթիկական կառավարմանը: Վարկանիշով ընդգծվել է նաև Բանկի նվիրվածությունը հաճախորդակենտրոն և սոցիալական բոլոր շերտերին հասանելի ծառայությունների քաղաքականությունը։

Ֆասթ Բանկի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման մենեջեր Միսակ Ավագյանի խոսքով՝ ստացված վարկանիշն արտացոլում է Բանկի նշանակալի առաջընթացը և համապատասխանությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման SDG նպատակներին և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության և կառավարման ESG սկզբունքներին. «Վարկանիշը բացում է նոր հնարավորություններ զարգացնելու և խորացնելու Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայունության վրա հիմնված նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակներում։ Պետք է նշել նաև, որ համաձայն զեկույցի՝ Բանկը զգալի առաջընթաց է գրանցել վարկավորման գործընթացներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման պրակտիկա ներառելու առումով», – ասել է նա։

Հավելենք նաև, որ գնահատականն ստացվել է AFISAR կայունության համապատասխանության վարկանիշային մասնագիտացված գործիքի միջոցով անցկացված անկախ գնահատման արդյունքում։ Գնահատվել է Բանկի կայուն զարգացման նպատակների՝ աղքատության վերացման, գենդերային հավասարության, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, ներառական համայնքներին աջակցելու, հավասարությունը խթանելու և այլ գործընթացները։ Բնապահպանական ոլորտում ևս Ֆասթ Բանկն սկսել է զարգացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հիմնարար համակարգեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03