ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵԾ ԲԱԺԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում շարունակում է մեծ տեսակարար կշիռ ապահովել հանքահումքային արտադրանքը: Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով Հայաստանի արտահանման համախառն ծավալում հանքահումքային արտադրանքի բաժինը կազմել է 28,85%:
Ըստ պաշտոնական վիճաագրության` հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 201,8 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է մոտ 6.3%-ով: