Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 435.00+3.00 EUR SELL - 440.00+2.00
OIL:  BRENT - 94.12+0.86 WTI - 90.09-1.29
COMEX:  GOLD - 5091.50-1.06 SILVER - 84.03+0.25
COMEX:  PLATINUM - 2175.30+1.09
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 157.86+0.08 EUR/GBP - 1.1609-0.08
FOREX:  EUR/USD - 1.1609-0.08 GBP/USD - 1.3417+0.04
STOCKS RUS:  RTSI - 1135.95-0.20
STOCKS US: DOW JONES - 47740.80+0.50 NASDAQ - 22695.95+1.38
STOCKS US: S&P 500 - 6795.99+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 54248.39+2.88 TOPIX - 3664.28+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25959.90+2.17 SSEC - 4123.14+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 10249.52-0.34 CAC40 - 7915.36-0.98
STOCKS EUR:  DAX - 23409.37-0.77
10/03/2026  CBA:  USD - 377.41+0.12 GBP - 507.62+4.13
10/03/2026  CBA:  EURO - 439.27+3.12
10/03/2026  CBA:  GOLD - 61718-480 SILVER - 1012.5+13.7
Վրաստանում ներքին զբոսաշրջիկների միջին ամսական քանակը երկրորդ եռամսյակում 4.2%-ով նվազել է
02/09/2025 17:23
Կիսվել

Վրաստանում ներքին զբոսաշրջիկների միջին ամսական քանակը երկրորդ եռամսյակում 4.2%-ով նվազել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում 15 տարեկան և բարձր տարիքի ներքին զբոսաշրջիկների միջին ամսական քանակը կազմել է 1 367.3 հազար, իսկ նրանց կողմից Վրաստանի տարածք կատարված միջին ամսական այցերի քանակը նվազել է 1.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է 1 681.1 հազար։

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի ռեզիդենտների կողմից կատարված զբոսաշրջային այցերի միջին ամսական քանակը կազմել է 692.5 հազար, ինչը 4.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բացի այդ, գործակալության հաշվետվության համաձայն՝ այցելուների մեծ մասը (36.6%) պատկանել է 31-50 տարիքային խմբին, իսկ կանայք կազմել են ընդհանուր այցելուների 57.5%-ը։

Հարցման արդյունքներով՝ այցելուների 36%-ը Թբիլիսիի բնակիչներ են, 15.9%-ը՝ Իմերեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի շրջաններից, 9.5%-ը՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից, իսկ մնացած շրջանները ներկայացված են համեմատաբար փոքր բաժնով։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում այցերի մեծ մասը (51.8%) կատարվել է ընկերներին ու բարեկամներին այցելելու նպատակով։ Հաշվետու ժամանակահատվածում այցերի ամենամեծ քանակը գրանցվել է Իմերեթում (միջինը՝ ամսական 385.8 հազար այց) և Թբիլիսիում (միջինը՝ ամսական 363.2 հազար այց)։

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում ճանապարհորդությունների միջին ամսական ծախսը կազմել է 280.6 միլիոն լարի, ինչը 6.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ մեկ ուղևորության միջին ծախսն աճել է 7.4%-ով և կազմել 166.9 միլիոն լարի։

10/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
+0.12
Եվրո (EUR)
439.27
+3.12
Ռուբլի (RUR)
4.7901
-0.0314
Լարի (GEL)
137.62
+0
61718
-480
Արծաթ
1012.5
+13.7