ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
Այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3,18 մլրդ ԱՄՆ դոլարի (1313,4 մլրդ ՀՀ դրամի) առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 3.4%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալն աճել է 9.4%-ով և կազմել 825.4 մլն ԱՄՆ դոլար (339.9 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 2,36 մլրդ ԱՄՆ դոլար (973.5 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 1.4%-ով:
Չնայած արտահանման ծավալների առաջընթացիկ աճին՝ ՀՀ ներմուծման ծավալը շարունակում է արտահանումը գերազանցել ավելի քան 2.5 անգամ: