Տնտեսական

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱԾՈՅԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
22/08/2013 10:08
Կիսվել

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱԾՈՅԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրվել է «Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների» միություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ 26 վերամշակող ընկերություն, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ստորագրել են միության մեջ ներգրավվելու պայմանագիրը, հաստատել կանոնադրությունը, բաց քվեարկությամբ ընտրել միության նախագահին, ով երկամյա նշանակմամբ կփոփոխվի ռոտացիոն կարգով:

Նորաստեղծ միությունը հռչակել է իր նպատակները, որը վերաբերում է ինչպես պտուղ-բանջարեղենային պահածոների, հյութերի որակի եւ անվտանգության ապահովմանը, նպատակային շուկաներում համատեղ ջանքերով հայկական արտադրանքի վարկանիշի առաջընթացին, այնպես էլ ոլորտի օրենսդրության բարելավմանը, միջազգային մասնագիտացված ցուցահանդեսների, գիտաժողովների եւ ֆորումների ներգրավմանը:

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է վերամշակող ճյուղի ընկերությունների միավորման գաղափարը՝ նշելով, որ վերամշակող ճյուղը արդյունաբերական գյուղատնտեսությանն անցնելու ճանապարհին լոկոմոտիվի դերակատարում ունի, իսկ Հայաստանի գյուղատնտեսության՝ կայունացման փուլից դեպի զարգացման փուլ անցման ճանապարհին խիստ կարեւոր է, որպեսզի վերամշակողներն այս փուլ մտնեն ավելի համախմբված:

«Գյուղմթերքի արտադրման համակարգի բարելավումը պահանջում է ավելի հուսալի գործող վերամշակում, շուկաների նկատմամբ ավելի ճկուն կողմնորոշում, ավելի մեծ ուշադրության արտադրանքի որակի վրա, ինչը հնարավոր կլինի կազմակերպել միայն խոշոր միությունների եւ ընդգծված կոորպորատիվ շահերի դեպքում»,- ասել է Սերգո Կարապետյանը՝ մատնանշելով եվրոպական զարգացած երկրների փորձը:

Նախարարը նաեւ շեշտել է, որ նոր կազմավորվող գյուղացիական կոոպերատիվների հետ ավելի պաշտպանված եւ քաղաքակիրթ իրավահարաբերությունների համար հրատապ է դառնում վերամշակողների մեկ խոշոր իրավաբանական անձ լինելու հանգամանքը:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76