Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով
13/09/2025 12:59
Կիսվել

Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով

Շտապե´ք օգտվել ներդրման այս բացառիկ հնարավորությունից՝ ստանալով եռամսյակային եկամուտ:

Ամիօ Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական թողարկման մասին՝ ներդրողներին առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։

Դրամային պարտատոմսերը տրամադրվում են տարեկան 10.25% եկամտաբերությամբ, իսկ դոլարային պարտատոմսերը՝ տարեկան 5.75% եկամտաբերությամբ։ Արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։

Տեղաբաշխումը սկսվում է 2025թ. սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11-ը։

Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

  • Դրամային պարտատոմսերի ծավալը՝ 3,000,000,000 ՀՀ դրամ (30,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով)
  • Դոլարային պարտատոմսերի ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար (50,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով)

Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիքներ և երաշխավորվում են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52