Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
OpenAI և Microsoft-ը կնքել են համաձայնագիր, որը կհեշտացնի ԱԲ ստարտափի վերակազմավորումը
15/09/2025 14:12
Կիսվել

OpenAI և Microsoft-ը կնքել են համաձայնագիր, որը կհեշտացնի ԱԲ ստարտափի վերակազմավորումը

ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը և Microsoft Corp.-ը ստորագրել են ոչ պարտադիր հուշագիր, որը դնում է երկու ընկերությունների հետագա գործընկերության հիմքերը։

Ինչպես նշվում է OpenAI-ի հաղորդագրությունում, կողմերը աշխատում են պայմանների վերջնական մշակման վրա։

Այս համաձայնագիրը կարևոր քայլ է երկար բանակցությունների ընթացքում։ Սպասվում է, որ այն թույլ կտա ԱԲ-ստարտափին փոխել իր կառուցվածքը՝ վերածվելով առևտրային կազմակերպության։

Microsoft-ը 2019 թվականին ներդրել է 1 մլրդ դոլար OpenAI-ում, իսկ 2023 թվականի սկզբին ևս 10 մլրդ դոլարի ներդրում է արել։ Նախորդ համաձայնագրի շրջանակում ընկերությունն ուներ բացառիկ իրավունքներ՝ OpenAI-ի ծրագրային գործիքները վաճառելու իր ամպային Azure հարթակի միջոցով, ինչպես նաև առաջնահերթ հասանելիություն տեխնոլոգիաներին։

IDram

Մինչ որոշակի ժամանակ Microsoft-ը նաև OpenAI-ի համար միակ հաշվարկային հզորությունների մատակարարն էր, սակայն այս տարի այն թուլացրել է վերահսկողությունը՝ թույլ տալով ընկերությանը զարգացնել սեփական Stargate տվյալների կենտրոնների կառուցման նախագիծը և կնքել պայմանագրեր Oracle Corp.-ի և Google-ի հետ: Այս մասին գրում է Reuters-ը։

Քանի որ OpenAI-ի եկամուտներն աճում են, ընկերությունը ձգտում է ավելի ավանդական կորպորատիվ կառուցվածքի և համագործակցության այլ ամպային մատակարարների հետ՝ վաճառքները մեծացնելու և իր տեխնոլոգիաների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու համար։

Ըստ մայիսին հայտարարված որոշումների՝ OpenAI-ի վերահսկող կառուցվածքը կմնա ոչ առևտրային, իսկ առևտրային ստորաբաժանումը կվերափոխվի հանրային շահի ընկերության, որը «պետք է հաշվի առնի և՛ բաժնետերերի շահերը, և՛ առաքելությունը»։ PBC-ն նույնպես կմնա այս ոչ առևտրային կառույցի վերահսկողության ներքո։

Հիշեցնենք՝ օրերս OpenAI-ի տնօրինության խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը հայտարարել էր, որ ոչ առևտրային կառույցը PBC-ում կստանա ավելի քան 100 մլրդ դոլարի բաժնեմաս։ Դա այն կդարձնի «աշխարհի ամենաֆինանսավորվող ոչ առևտրային կազմակերպություններից մեկը»:

Ընկերությունները չեն բացահայտում, թե OpenAI-ում ինչ բաժնեմաս կստանա Microsoft-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32