Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Իրանցի գործարարների ներդրումներով վերակառուցվել է Զորավանի սպանդանոցային համալիրը
28/08/2013 18:14
Կիսվել

Իրանցի գործարարների ներդրումներով վերակառուցվել է Զորավանի սպանդանոցային համալիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում նոր վերակառուցված սպանդանոցային համալիր, որը վերագործարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների մասնավոր ներդրումներով:

Նախարարը, Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիի ուղեկցությամբ, շրջել է համալիրի բոլոր տեղամասերում և ծանոթացել սպանդանոցի արտադրական հզորություններին ու տեխնոլոգիաներին:

Իրանական կողմը նախարարին հավաստիացրել է, որ առաջիկա օրերին սպանդանոցն արդեն պատրաստ կլինի օրական մեկ հերթափոխով 600 գլուխ ոչխարի սպանդ կազմակերպելու համար, իսկ համապատասխան պահանջարկի դեպքում ծավալները կարող են կրկնապատկվել:

Նոր համալիրի սեփականատերերը գյուղնախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցը նախատեսել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորություն՝ հաշվարկելով տեղական շուկայի այս պահանջարկը ևս:

Գյուղնախարարի խոսքով՝ Հայաստանում այսօր մանր եղջերավորների ճյուղում արդեն շուրջ 15 տոկոս բնական աճ կա, և մենք հնարավորություն ունենք տարեկան արտահանելու 250-280 հազար գլուխ ոչխար: «Այսպիսի սպանդանոցների առկայությունն ուղղակի առաջնահերթություն է: Եկող տարի ևս 5 սպանդանոց կհիմնվի,իսկ առաջիկա 5 տարիներին՝ տասը խոշոր սպանդանոց՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզում ՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների սպանդի համար»,– ասել է նախարարը:

Ներկայումս ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 30-35 %-ի սահմաններում, մինչդեռ այն ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով մեր երկրի համար բավականին հեռանկարային ճյուղ է:

Ըստ գյուղնախարարի, ոչխարաբուծությունը մեր հանրապետությունում կարող է դառնալ մրցունակ ոլորտ: Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ճյուղի այսօրվա 680 հազար գլխի ցուցանիշը, հույս է հայտնել, որ այն հնարավոր է եռապատկել։ «Մանավանդ, որ Հայաստանն ունի 1մլն 56 հազար հա լեռնային արոտավայր, որի ընդամենը 25%-ն է այսօր օգտագործվում»,– ասել է նախարարը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88