Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
«ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
22/09/2025 12:43
Կիսվել

«ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ուրախությամբ ընդունում է ևս մեկ խոշոր ընկերության մուտքը կապիտալի շուկա` «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերը սեպտեմբերի 19-ից ցուցակվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր տեղի է ունեցել ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության պարտատոմսերի` բորսայում շրջանառության մեկնարկը։

«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի կողմից թողարկված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը, ընդհանուր 618,700,000 ՀՀ դրամ ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել է 6,187 հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13%  արժեկտրոնային եկամտաբերությամբ (եռամսյակային վճարումների պարբերականությամբ) և 36-ամսյա շրջանառության ժամկետով՝ մարման օրը սահմանված է 07.03.2028թ։ Այս պարտատոմսերով հնարավոր է իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերը տեղաբաշխվել են «Դայմենշ» ՓԲԸ-ի կողմից ս.թ. մարտի 07-ից օգոստոսի 07-ն ընկած ժամանակահատվածում թվով 59 ներդրողի միջև, որից 53-ը հանդիսանում են ֆիզիկական անձինք, 6-ը՝ իրավաբանական անձինք։

«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն իր շուրջ 17-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր ունի էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի վաճառքի, նախագծման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ստեղծման, արտադրության գործում։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է կապիտալի շուկայի զարգացման գործում։ Այն բացում է ներդրումային նոր հնարավորություններ, նպաստում կապիտալի շուկայում ոլորտային բազմազանության ընդլայնմանը։ Նման թողարկումները մեծացնում են ֆինանսական համակարգի թափանցիկությունը, ամրապնդում ներդրողների վստահությունը և խթանում տնտեսության կայուն զարգացմանը:

«Այսօր մեր ընկերության համար պատմական պահ է․ պարտատոմսերի առաջին թողարկումն ու բորսայում ցուցակումը ոչ միայն ֆինանսական վստահության քվե է, այլև ապացույց, որ Հայաստանում հնարավոր է համադրել երկու ուժեղ ուղղություններ՝ էլեկտրոնիկայի ցանցային վաճառքը և արհեստական բանականության տեխնոլոգիաների ստեղծումը։ Մենք հավատում ենք, որ նորարարությունն ու տեխնոլոգիաները կդառնան Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը։ Մեր ներդրողների վստահությունը մեզ պարտավորեցնում է գնալ ավելի հեռու ու ցույց տալ, որ հայկական ընկերությունը կարող է ունենալ համաշխարհային խաղացողի ներուժ», – ասել է «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի հիմնադիր Ներսես Ավդալյանը:

«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն ձևավորման առաջին իսկ փուլից միավորել է փորձառու մասնագետների՝ նպատակ ունենալով բավարարել Հայաստանի և հարակից տարածաշրջանների աճող պահանջարկը համակարգչային և սերվերային լուծումների նկատմամբ։ Ընկերությունն առանձնանում է իր մասնագիտացված մոտեցմամբ՝ շեշտը դնելով ոչ միայն վաճառքի, այլ նաև տեխնոլոգիական համակարգերի նախագծման և ինտեգրման վրա։

Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87