Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
G7-ի և ԵՄ-ի ղեկավարները ցանկանում են սահմանել նվազագույն գներ հազվագյուտ մետաղների համար
25/09/2025 14:17
Կիսվել

G7-ի և ԵՄ-ի ղեկավարները ցանկանում են սահմանել նվազագույն գներ հազվագյուտ մետաղների համար

G7-ի ղեկավարները դիտարկում են հազվագյուտ մետաղների համար նվազագույն գների սահմանման հնարավորությունը՝ դրանց արտադրությունը խթանելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ պաշտոնյաները «քննարկում են նվազագույն գների սահմանման հնարավորությունը, որը կաջակցվի պետական սուբսիդիաներով։ Նման միջոցառումներ ԱՄՆ-ն վերջերս արդեն կիրառել է ներքին արտադրությունը խթանելու համար»։

Ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում G7-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ՝ ավելի լայն առևտրային միջոցների շուրջ, որոնք ուղղված են հազվագյուտ մետաղների գների դեմպինգը կանխելուն։ Դրանց շարքում են մաքսատուրքերը, նվազագույն գները և այլ քայլեր։ Քննարկվող հիմնական հարցերից մեկն այն է, թե «արդյոք պետք է խստացնել օտարերկրյա ներդրումների կարգավորումը կենսական կարևորություն ունեցող հումքի ոլորտում, որպեսզի ընկերությունները չտեղափոխվեն Չինաստան»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան քննարկում է 5 մլրդ դոլար ներդրումային հիմնադրամի ստեղծման հնարավորությունը՝ կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի արդյունահանման ոլորտում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջնային խնդիր է համարում նման կարևոր հանքանյութերի արդյունահանման ընդլայնումը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52