Այլ Լուրեր

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 445.00-2.50 EUR SELL - 450.50-1.00
OIL:  BRENT - 69.54+0.70 WTI - 65.19+0.73
COMEX:  GOLD - 3774.90+0.21 SILVER - 45.11+1.90
COMEX:  PLATINUM - 1556.00+4.72
LME:  ALUMINIUM - 2658.50+0.26 COPPER - 10259.50-0.74
LME:  NICKEL - 15279.00-0.90 TIN - 34440.00+0.35
LME:  LEAD - 2015.50+0.80 ZINC - 2926.50-0.39
FOREX:  USD/JPY - 149.67+0.67 EUR/GBP - 1.1678-0.60
FOREX:  EUR/USD - 1.1678-0.60 GBP/USD - 1.335-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.60-0.09
STOCKS US: DOW JONES - 45947.32-0.38 NASDAQ - 22384.70-0.50
STOCKS US: S&P 500 - 6604.72-0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 45354.99-0.87 TOPIX - 3187.02+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26128.20-1.35 SSEC - 3828.11-0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9213.98-0.39 CAC40 - 7795.42-0.41
STOCKS EUR:  DAX - 23534.83-0.56
26/09/2025  CBA:  USD - 382.71-0.76 GBP - 510.8-4.78
26/09/2025  CBA:  EURO - 446.43-3.96
26/09/2025  CBA:  GOLD - 45905-471 SILVER - 552.96+12.03
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ․․. ԶԻՆԱՊԱՀ-ը զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախաձեռնություն է մեկնարկում
26/09/2025 16:13
Կիսվել

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ․․. ԶԻՆԱՊԱՀ-ը զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախաձեռնություն է մեկնարկում

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ կյանքի է կոչել ԶԻՆԱՊԱՀԻ շահառու զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախաձեռնությունը ՀԻՇՈՒՄ ԵՆՔ․․․ խորագրով՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության այն զինծառայողներին, ովքեր իրենց ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերեցին մեր հայրենիքի համար։

Այս նախաձեռնության շրջանակներում ԶԻՆԱՊԱՀԸ իր կայքում հրապարակել է  հանուն ապագա սերունդների խաղաղության և հանուն մեր երկրի անվտանգության զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, որոնք կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով՝ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ…

Կայքի հետ մեկտեղ ԶԻՆԱՊԱՀԸ նաև պատրաստել է Հուշամատյան, որտեղ հրապարակված են ԶԻՆԱՊԱՀԻ շահառու զոհված զինծառայողների լուսանկարները այբբենական կարգով ըստ մարզերի։

Այսօր մեր պարտքն է ճանաչել և հիշել բոլոր զոհված զինծառայողներին, ինչպես նաև կանգնել նրանց ընտանիքների կողքին։ Սա թերևս նվազագույնն է, որ կարող ենք անել այն զոհաբերության դիմաց, որ իրենք են կատարել հանուն բոլորիս։

Միասին՝ զինվորիս կողքին․․․

ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել 2017թ.` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակումով (1-ին ու 2-րդ խմբի) զինհաշամանդամություն ունեցող զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։

ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրատվություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԻՆԱՊԱՀԻ ակտիվների կառավարումից

ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու գործառնական թիմի կողմից:

2025թ․ սեպտեմբերի դրությամբ ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,504 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ տրամադրելով միանվագ 5 կամ 10 մլն ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ 20 տարի շարունակ՝ ըստ զինվորական կոչման։ 2024թ․ հունվարից շահառուներին տրամադրվող ամսական հատուցման գումարները և լրավճարները բարձրացվել են 26%-ով։ 2017թ․ ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրել է ավելի քան 120 մլդ ՀՀ դրամի հատուցում։

26/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.71
-0.76
Եվրո (EUR)
446.43
-3.96
Ռուբլի (RUR)
4.5866
+0.0121
Լարի (GEL)
141.38
-0.12
45905
-471
Արծաթ
552.96
+12.03