Հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Հայաստանից արտահանվել է 223,3 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 5.6%-ով, ինչի արդյունքում հանքահումքային արտադրանքն ամրապնդել է իր առաջատար դիրքը մեր երկրի արտահանման կառուցվածքում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Հայաստանի արտահանման համախառն ծավալում հանքահումքային արտադրանքի բաժինը կազմել է 28,5%: