Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կանաչ ֆինանսավորում բիզնեսի համար. Ինեկոբանկը ճանապարհ է բացում էլեկտրական բեռնատարների եւ մեքենաների ձեռքբերման համար  
29/09/2025 15:20
Կիսվել

Կանաչ ֆինանսավորում բիզնեսի համար. Ինեկոբանկը ճանապարհ է բացում էլեկտրական բեռնատարների եւ մեքենաների ձեռքբերման համար  

Ինեկոբանկը Armenian Auto Show-ի շրջանակում համախմբել էր տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող իր բիզնես հաճախորդներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ներկայացնելու կանաչ ֆինանսավորման իր լուծումները։ Նախաձեռնությունն ուղղված էր խթանելու բիզնեսների համար նախատեսված էլեկտրական բեռնատարների և էլեկտրոմոբիլների կիրառումը, որը թույլ կտա ընկերություններին միաժամանակ բարձրացնել արդյունավետությունը և ներդրում անել կայուն ապագայի համար։

Ինեկոբանկի կողմից առաջարկվող Ֆինանսավորման առանձնահատկությունները

  • Մինչև 3 մլն ԱՄՆ դոլար (կամ համարժեք դրամ) ֆինանսավորում
  • Մինչև 15% cashback՝ ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում

Ինեկոբանկը այս հնարավորությունները տրամադրում է իր ֆինանսական  գործընկեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում բանկն այս տարի ստացել է 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որն ուղղվելու է Հայաստանում կանաչ ներդրումների խթանմանը՝ այդ թվում նաև էլեկտրական բեռնատարներ և մեքենաներ ձեռք բերելուն։

Լրացուցիչ հնարավորություն բիզնեսների համար

Էլեկտրական բեռնատարների գնման դեպքում բիզնեսները, կախված իրենց գործունեության ոլորտից (արտադրություն, բեռնափոխադրումներ, տուրիզմ և այլն), կարող են օգտվել նաև ՀՀ կառավարության արտոդրողականության խթանման նպատակային ծրագրից և ստանալ մինչեւ 10% սուբսիդավորում մինչև 42 ամիս ժամկետով։ 

«Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր բիզնես հաճախորդներին այնպիսի գործիքներով, որոնք կնպաստեն նրանց աճին, ծախսերի նվազեցմանը, գործառնական արդյունավետության բարձրացմանը և միևնույն ժամանակ ներդրում կլինեն շրջակա միջավայրի պահպանման գործում։ Էլեկտրական բեռնատարների և մեքենաների ֆինանսավորումը մեր առանցքային ուղղություններից է։ Մեր վստահելի գործընկեր EBRD GEFF ծրագրի հետ համագործակցության շրջանակում մենք միավորում ենք մեր ջանքերը և  հասանելի դարձնում միջազգային ֆինանսական գործիքները տեղական բիզնեսների համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստում ենք նաև  Հայաստանում կայուն տնտեսության ձևավորմանը և էներգաարդյունավետ ապագայի կառուցմանը»,-նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ հաճախորդների հաշիվների կառավարման բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը։

«ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի առաքելությունն է աջակցել բիզնեսներին՝ ներդրումներ կատարել կլիմայական փոփոխություններին դիմակայող և կայուն զարգացմանն ուղղված լուծումներում՝ խթանելով էկոլոգիապես պատասխանատու տնտեսական աճը, նվազեցնելով ծախսերը և նպաստելով Հայաստանի ավելի կանաչ ու դիմակայուն ապագային։ Մենք ուրախ ենք աջակցել Ինեկոբանկին իրենց ջանքերում՝ կառուցելու կայուն տնտեսություն», – նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին։

Միջոցառման հատուկ հյուրերը՝ Ինեկոբանկի գործընկեր բիզնեսներն էին, որոնք  առաջինը հնարավորություն ստացան ծանոթանալու ֆինանսավորման նոր հնարավորություններին և տեղում ուսումնասիրել էլեկտրական բեռնատարների մոդելներ։ Միջոցառմանը, որպես էլեկտրոմոբիլ մատակարարող ընկերություններ, ներկա էին  «Վակ Մետալ» և «Պանդա Մոթորս» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հյուրերին ներկայացրին իրենց էլեկտրական բեռնատարների և էլեկտրոմոբիլների մոդելները՝ ընդգծելով դրանց տնտեսական ու բնապահպանական առավելությունները, իսկ ներկաները շրջայց կատարեցին և տեղում հնարավորություն ունեցան ընտրել իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան առաջարկը։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաև ԵՎԶԲ-ի վստահելի և երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման և մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։ 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 1992 թվականից ի վեր, Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ։  Այս միջոցների կեսը ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը, իսկ մյուս կեսը՝ հանրային ենթակառուցվածքների բարելավմանը։ ՎԶԵԲ-ը կարևորում է ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների զարգացումը՝ կայունության և տնտեսական բազմազանության աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41