Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ԼՂՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերին
04/09/2013 10:00
Կիսվել

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ԼՂՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ:

Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արևածաղիկը, ստացվում է գործարանին պատկանող 220 հեկտար ցանքատարածքներից:

Վարչապետն այցելել է նաև արևածաղկի դաշտեր` ներկա գտնվել արևածաղկի հավաքման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն առաջիկայում պատրաստվում է ավելացնել բարձրորակ ձեթի արտադրական ծավալներն` արտահանում իրականացնելու նպատակով:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է գործարանի ստեղծման նախաձեռնությունը և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել վերջինիս զարգացման աշխատանքներին:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Տող գյուղի գինու գործարան: Տեղեկացվել է, որ գործարանը գինու արտադրությունն իրականացնում է իրեն պատկանող խաղողի այգիներից ստացվող հումքով: Տարեկան արտադրական ծավալը կազմում է 20 հազար շիշ: Գործարանն առայժմ արտադրում է երկու անուն գինի, սակայն առաջիկայում ծրագրում է ավելացնել դրանց տեսականին: Գործարանի արտադրանքի մի մասն արտահանվում է նաև Հայաստան:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը և ԼՂՀ վարչապետը հանդիպել են Արցախի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Վարչապետ Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի նախկին մետաքսի գործարանի տարածքում հիմնված գորգարծությամբ զբաղվող ընկերությունում: Այն ունի մոտ 50 աշխատող` միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Արտադրության հումքը ստեղծվում է ընկերությանը կից բացված թելի մանարանում:

Ամփոփելով ԼՂՀ կատարած այցը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն արդյունավետ է գնահատել և նշել, որ ՀՀ կառավարական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ԼՂՀ-ի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: «Ծանոթացանք թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում իրականացվող նախագծերին: Առաջիկայում ենթադրվում են բազմաթիվ մասնավոր ներդրումներ, այդ թվում համագործակցություն ՀՀ ներդրողների հետ: Օրինակ, թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունը, որտեղ մենք այցելեցինք, նախատեսում է նոր հաստոցների շահագործում, նոր աշխատատեղերի ստեղծում, ինչը շատ կարևոր է: Կարևոր է նաև գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, այդ թվում ձեթի արտադրությունը, որն ապահովում է բավականին մեծ ծավալի հումք, ինչն էլ իր հերթին խթանելու է, որպեսզի նոր ներդրումներ արվեն այդ բնագավառում` արտադրական հզորություններն ավելացնելու համար: Դրանով հնարավոր կլինի ապահովել ոչ միայն ԼՂՀ-ի բարձրորակ ձեթի պահանջարկը, այլև ՀՀ-ի: Դա կազդի նաև ձեթի ներմուծման ծավալների կրճատմանը և մենք կունենանք սեփական բավականին որակական հատկանիշներ ունեցող ձեթի տեսակներ»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ում բազմաթիվ քաղաքաշինական ծրագրեր են դարձել իրականություն, լուրջ աշխատանքներ են տարվում նաև զբոսաշրջության բնագավառում: «ԼՂՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջային ոլորտին: Տեսանք, որ բազմաթիվ օբյեկտներ են հանձնվում շահագործման, ինչը մոտ տարիներին կխթանի ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանից զբոսաշրջիկների ներգրավմանը»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ ավարտվել է:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41