Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
CoreWeave-ը և Meta-ն կնքել են 14 միլիարդ դոլարի ԱԲ ենթակառուցվածքների պայմանագիր
01/10/2025 20:00
Կիսվել

CoreWeave-ը և Meta-ն կնքել են 14 միլիարդ դոլարի ԱԲ ենթակառուցվածքների պայմանագիր

CoreWeave ընկերությունը հայտարարել է Meta-ի հետ 14 միլիարդ դոլարի պայմանագրի մասին՝ պարտավորվելով ապահովել բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգեր։ Սա հերթական խոշոր քայլն է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Նորությունից հետո CoreWeave-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 12%-ով։

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Meta-ն պարտավորվում է վճարել մոտ 14.2 միլիարդ դոլար մինչև 2031 թվականի դեկտեմբերի 14-ը՝ հնարավորություն ունենալով երկարաձգելու պայմանագիրը մինչև 2032 թվական՝ լրացուցիչ ամպային հզորություններ ստանալու նպատակով։

Արհեստական բանականության նկատմամբ աճող պահանջարկը խթանում է բազմամիլիարդ գործարքների աճին. ընկերությունները շտապում են ամրապնդել իրենց դիրքերը նորագույն ենթակառուցվածքների ոլորտում, իսկ CoreWeave-ը դարձել է ոլորտի ամենաարագ աճող ծառայատուներից մեկը։

IDram

Meta-ն համարվում է AI զարգացման ամենախոշոր ներդրողներից մեկը՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ ուղղելով ԱՄՆ-ում տվյալների կենտրոններին և բարձր վարձատրությամբ հրավիրելով առաջատար ծրագրավորողներին՝ մրցակցության աճին զուգահեռ։

Bloomberg-ը՝ վկայակոչելով CoreWeave-ի գործադիր տնօրեն Մայքլ Ինտրատորի հարցազրույցը, հայտնում է, որ պայմանագրի շրջանակում CoreWeave-ը Meta-ին կտրամադրի Nvidia-ի նորագույն GB300 համակարգերին հասանելիություն։

Այս համաձայնագիրը հաջորդում է ընդամենը մեկ շաբաթ առաջ OpenAI-ի հետ կնքված ամպային ընդլայնման պայմանագրին՝ աջակցելու ChatGPT-ի ստեղծողի հաշվարկային կարիքները։ CoreWeave-ի ղեկավարությունը նշել է, որ հաճախորդների կողմից պահանջարկն աննախադեպ բարձր է։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58