
Ռուսաստանաբնակ հայ բարերարը հերթական օգնություն է ցուցաբերել Արցախին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին: Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Այնուհետև, Նախագահը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարությանը ռեանիմոբիլների եւ շտապ օգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նման մոտեցումը համարելով հայրենասիրության վառ դրսեւորում: