ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ GOOGLE-ՈՒՄ
Associated Press-ը հայտնում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ինտերնետային որոնման համաշխարհային առաջատար Google ընկերությանը ստիպել է աշխատանքից ազատել արտահաստիքային և պայմանագրային աշխատակիցներին:
Google-ում այժմ աշխատում են 24.4 հազար աշխատակիցներ, որոնցից 4.3 հազարը դասվում են արտահաստիքային և պայմանագրային աշխատողների շարքին: Պետք է նշել, որ դեռևս 2008թ.-ի հոկտեմբեր ամսին ընկերության հիմնադիրներից մեկը` Սերգեյ Բրինը, հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստվում է կրճատումներ իրականացնել:
Ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ճգնաժամի պայմաններում ընկերությունը կպահպանի հետազոտություններին և զարգացմանը ուղղված ֆինանսավորման ծավալները, որոնք անցյալ տարի կազմել են 2.7 միլիարդ դոլար: Ընկերությունը նաև չի կրճատի այլ ընկերությունների ձեռք բերմանը ուղղված միջոցների ծավալը, նշենք, որ անցյած երկու տարիների ընթացքում Google-ը այլ ընկերություններ ձեռք բերելու համար արդեն ծախսել է 4.2 միլիարդ դոլար: