Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
OpenAI-ը կարող է ստանալ AMD-ի բաժնետոմսերի 10%-ը
07/10/2025 13:04
Կիսվել

OpenAI-ը կարող է ստանալ AMD-ի բաժնետոմսերի 10%-ը

Ամերիկյան արհեստական բանականության ընկերությունը OpenAI-ը կարող է ձեռք բերել Advanced Micro Devices (AMD) չիպարտադրողի բաժնետոմսերի մինչև 10%-ը։

Ըստ կողմերի հայտարարության՝ AMD-ն OpenAI-ի օգտին թողարկել է վարրանտ՝ ընկերության սովորական բաժնետոմսերի վրա։ Վարրանտի համաձայն՝ OpenAI-ը կարող է ստանալ մինչև 160 միլիոն բաժնետոմս։

Այս իրավունքը կտրամադրվի՝ կախված AMD-ի բաժնետոմսերի գներից և ընկերության չիպերի օգտագործման ծավալից։

Գործընկերության շրջանակում OpenAI-ը կկիրառի AMD Instinct գրաֆիկական պրոցեսորներ՝ ընդհանուր 6 ԳՎտ հզորությամբ։ Առաջին 1 ԳՎտ հզորությամբ բաժնի տեղադրումը նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։

IDram

Ըստ ներկայում շրջանառվող բաժնետոմսերի քանակի՝ վարրանտի ամբողջական իրացման դեպքում ChatGPT-ի մշակող OpenAI-ը կարող է ստանալ AMD-ի շուրջ 10%-ը։

«Մեր գործընկերությունը OpenAI-ի հետ ակնկալվում է, որ կհասցնի AMD-ի եկամուտը տասնյակ միլիարդավոր դոլարների և կօգնի արագացնել OpenAI-ի արհեստական բանականության ենթակառուցվածքի ընդլայնումը», – ասել է AMD-ի ֆինանսական տնօրեն Ջին Հուն։

AMD-ի բաժնետոմսերը երկուշաբթի օրը նախնական առևտրի ժամանակ աճել են 23.8%-ով։

Միևնույն ժամանակ, մեկ այլ չիպարտադրող՝ Nvidia-ն, սեպտեմբերին հայտնել էր, որ պատրաստվում է ներդնել մինչև 100 միլիարդ դոլար OpenAI-ում։ Նրանց համագործակցությունը ներառում է Nvidia-ի համակարգերի տեղադրում, որոնք կկազմեն OpenAI-ի հաջորդ սերնդի ԱԲ ենթակառուցվածքը՝ ընդհանուր առմամբ առնվազն 10 ԳՎտ հզորությամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41