Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.50-1.00 EUR SELL - 447.00-2.00
OIL:  BRENT - 65.95+0.38 WTI - 62.24+0.57
COMEX:  GOLD - 4037.20+1.03 SILVER - 48.17-0.48
COMEX:  PLATINUM - 1688.60+1.80
LME:  ALUMINIUM - 2692.50+0.00 COPPER - 10490.50+0.00
LME:  NICKEL - 15317.00+0.00 TIN - 36888.00+0.00
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 3020.50+0.00
FOREX:  USD/JPY - 152.46+1.43 EUR/GBP - 1.162-0.73
FOREX:  EUR/USD - 1.162-0.73 GBP/USD - 1.3393-0.61
STOCKS RUS:  RTSI - 1026.02+2.07
STOCKS US: DOW JONES - 46602.98-0.20 NASDAQ - 22788.36-0.67
STOCKS US: S&P 500 - 6714.59-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 47950.88+0.01 TOPIX - 3227.91+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 26957.77+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9483.58+0.05 CAC40 - 7974.85+0.04
STOCKS EUR:  DAX - 24385.78+0.03
07/10/2025  CBA:  USD - 382.63+0.05 GBP - 513.68+0.22
07/10/2025  CBA:  EURO - 446.61+0.41
07/10/2025  CBA:  GOLD - 48585+790 SILVER - 597.44+11.89
Չինաստանի կողմից նավթի պաշարների կուտակման տեմպերը շարունակում են մնալ ԱՄՆ-ի գների կանխատեսման հիմնական անորոշությունը
08/10/2025 13:38
Կիսվել

Չինաստանի կողմից նավթի պաշարների կուտակման տեմպերը շարունակում են մնալ ԱՄՆ-ի գների կանխատեսման հիմնական անորոշությունը

Վերջին ամիսներին համաշխարհային նավթի գները կայունացել են՝ չնայած նավթի պաշարների աճին։ ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) կարծիքով՝ այդ երևույթի հավանական պատճառներից մեկն է Չինաստանի կողմից նավթի պաշարների ավելացումը։

«Չինաստանը չի հրապարակում իր նավթի պաշարների վերաբերյալ տվյալներ։ Սակայն, հիմնվելով ներմուծման, արտահանման, վերամշակման և պաշարների վերաբերյալ պաշտոնական ու երրորդ կողմի աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, մենք ենթադրում ենք, որ այս տարի Չինաստանը կուտակել է զգալի քանակությամբ նավթ։ Քանի որ Չինաստանում պաշարների աճը ռազմավարական բնույթ է կրել: Այն փաստացի դարձել է լրացուցիչ պահանջարկի աղբյուր՝ սահմանափակելով գների նվազման ճնշումը՝ ավելի, քան մեր հաշվարկային մոդելները ցույց էին տալիս», – նշվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչության ամսական զեկույցում։

EIA-ն չի բացառել նաև, որ համաշխարհային նավթի պահանջարկը ամռանը կարող էր լինել ավելի բարձր, քան ներկայիս գնահատականներում է նշվում՝ փաստացի տվյալների ուշացման պատճառով։

Ըստ վարչության կանխատեսման՝ 2026 թվականին Brent տեսակի նավթի միջին գինը կկազմի մեկ բարելի դիմաց 52 ԱՄՆ դոլար՝ համեմատած 2025 թվականի միջին 69 դոլարի հետ։

«Մեր կանխատեսման հիմնական անորոշ գործոնը Չինաստանի կողմից պաշարների համալրման նպատակով իրականացվող նավթի գնումների տեմպերն են։ Եթե Չինաստանը շարունակվի կուտակել նավթ նույն տեմպերով, ինչ վերջին ամիսներին, նավթի գները կարող են լինել ավելի բարձր, քան մեր կանխատեսումներում է նշված։ Սակայն, եթե Չինաստանը դանդաղեցնի նավթի գնումները, որոնք ուղղված են պաշարների համալրմանը, ապա դա, ամենայն հավանականությամբ, կստեղծի գների նվազման ճնշում, քանի որ շուկայում կավելանա «տեսանելի» նավթի քանակը», – նշվում է զեկույցում։

EIA-ն նաև նշել է մի շարք այլ անորոշ գործոններ, ներառյալ՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով հնարավոր մատակարարման խափանումները, ինչպես նաև ԱՄՆ-ի ընթացիկ առևտրային բանակցությունները մի շարք երկրների հետ, որոնք կարող են ազդել նավթի պահանջարկի վրա։

Բացի այդ, EIA-ն չի բացառել, որ տարվա վերջում նավթի շուկայի ակնկալվող ավելցուկի պայմաններում ՕՊԵԿ+ դաշինքը կարող է վերանայել նավթարդյունահանման ծավալների ավելացման իր ծրագրերը։

07/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.63
+0.05
Եվրո (EUR)
446.61
+0.41
Ռուբլի (RUR)
4.6668
+0.0624
Լարի (GEL)
141.12
+0.34
48585
+790
Արծաթ
597.44
+11.89