Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը
09/10/2025 10:55
Կիսվել

Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը

Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Երևանի և մարզերի ավագ դպրոցի աշակերտներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները ներկայացրել են ավելի քան 150 հայտ, սակայն եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 16 հայտ։ Մասնակիցները՝ ուսուցիչների մենթորությամբ, ինտերակտիվ նախագծերի միջոցով վերհանել են զանազան խնդիրներ և առաջարկել լուծումներ։

Տաղանդների հայտնաբերումը, մասնագիտական ուղղորդումն ու Հայաստանում գիտահետազոտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նպատակներից են։

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը համոզված է, որ կրթական և մշակութային ծրագրերի ապակենտրոնացումը կարևոր դեր ունի մարզերի զարգացման համատեքստում․ «Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են տարբեր համայնքներում, ծառայություններ մատուցելուց զատ պարտավոր են այլ արժեքներ ստեղծել։ Այս տեսանկյունից ԱրարատԲանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց, որի սոցիալական պատասխանության ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ»։

«Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը նշել է, որ տարեցտարի ավելի մեծ զարգացում և աճ է տեղի ունենում աշակերտների շրջանում։

«Նրանք փորձում են լուծել հիմնախնդիրներ․ այսինքն, վերցնում են ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ մեր երկրում իրենց համայնքի հետ կապված որևիցե հիմնախնդիր և փորձում գտնել այդ հիմնախնդրի լուծումը։ Եվ այստեղ կոդավորումը և ծրագրավորումը հանդես են գալիս ոչ թե որպես նպատակ, այլ միջոց»,- նշեց Ավագ Սայանը։

Միջոցառումն ավատվեց մրցույթի երեք անվանակարգերի ամփոփմամբ՝ Տվյալների տեսապատկերում և վերլուծություն Snap! ծրագրով, Տվյալների տեսապատկերում և կանխատեսում Snap! ծրագրով և Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python ծրագրավորման լեզվով։

Մրցույթը նպատակ ուներ բացահայտել տաղանդներ, զարգացնել տարբեր հմտություններ և խրախուսել ակտիվ դպրոցներին ու ուսուցիչներին, իսկ ԱրարատԲանկը շարունակելու է աջակցել այն կրթական ծրագրերին, որոնք նպաստում են պատանիների ստեղծագործ մտքի զարգացմանը՝ նպաստելով նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը։

ԱրարատԲանկի և «Անտրոհուս» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է 2024թ․-ին, որի շրջանակում ԱրարատԲանկը աջակցել է «Գիտահեն» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով ուսուցիչների վերապատրաստումը և ֆինանսավորելով կոդավորման խմբակների գործունեությունը մեկ ուսումնական տարվա ընթացքում։

«Գիտահեն» խմբակներում ներգրավված ավելի քան 110 աշակերտ իրենց նախագծային ուսուցման ընթացքում լուծել են տվյալների կարևորության գնահատման, կարևոր և երկրորդային տվյալների տարանջատման, աղմկոտ տվյալների հայտնաբերման, առօրյա կյանքում այդ վերլուծությունների ճիշտ կիրառման և այլ խնդիրներ։ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Գիտահեն» կոդավորման խմբակի ճարտարագետ-ուսուցիչները մասնակցել են խմբակների համար մշակված՝ ուսուցիչների վերապատրաստման հատուկ ծրագրին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52