
ԱՄՆ-ն սահմանափակել է արտահանումը Չինաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի 26 ընկերությունների նկատմամբ
Ամերիկյան իշխանությունները սահմանափակել են արտահանումը մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք տեղակայված են Չինաստանում, Թուրքիայում և ԱՄԷ-ում։ Վաշինգտոնի կարծիքով՝ այդ ընկերությունների գործունեությունը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ սահմանափակումները վերաբերում են 26 ընկերության, որոնց մեծ մասը չինական են։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընկերությունների գործողություններն, ըստ ԱՄՆ առևտրի նախարարության, «հակասում են ԱՄՆ ազգային անվտանգությանը կամ երկրի արտաքին քաղաքական շահերին»։