Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.09-4.54 WTI - 58.24-5.12
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1004.38-1.62
STOCKS US: DOW JONES - 45479.60-1.90 NASDAQ - 22204.43-3.56
STOCKS US: S&P 500 - 6552.51-2.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9427.47-0.86 CAC40 - 7918.00-1.53
STOCKS EUR:  DAX - 24241.46-1.50
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
InecoPeople-ը Digitec 2025-ում էր՝ իր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությամբ
11/10/2025 16:12
Կիսվել

InecoPeople-ը Digitec 2025-ում էր՝ իր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությամբ

Ինեկոբանկը և Բանկի գործատուի բրենդի կառավարման InecoPeople-ի թիմն այս աշնան ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝  Digitec 2025-ում են։

InecoPeople-ը Digitec-ին այս տարի ներկայանում է «Ինեկոբակը քո կողքին» նախաձեռնությամբ, որի շրջանակում իրականացվում է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ բյուջեով կրթության աջակցության ծրագիր՝ ուղղված գիտելիքահեն հասարակության ձևավորմանը։

Մինչև հոկտեմբերի 12-ը Digitec-ի մասնակիցներն InecoPeople-ի և Inecobank-ի տաղավարներում հնարավորություն ունեն ծանոթանալու ծրագրի մանրամասներին, Բանկի թիմին միանալու հնարավորություններին, թվային նորարար լուծումներին և պրոդուկտներին, և իհարկե, մասնակցելու հետաքրքրիր խաղերի ու  հաղթելու տարբեր մրցանակներ։

InecoPeople-ը Digitec 2025-ում էր՝ իր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությամբ

Այս տարի Ինեկոբանկը նաև հանդիսասնում է Digitec-ի ամենատեխնոլոգիական կոնֆերանսի՝ DigiConf-ի հովանավորը։ Վերջինիս շրջանակում հոկտոմբերի 10-ին տեղի ունեցավ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն, որով ազդարարվեց աշխարհահռչակ Salesoforce-ի մուտքը Հայաստան՝ Ինեկոբանկի հետ համագործակցությամբ։ Հուշագիրը ստորագրել են Ինեկոբանկի  Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ու Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը։

Inecobank-Salesforce համագործակցությունը ոչ միայն նոր էջ է Ինեկոբանկի թվային և տեխնոլոգիական փոխակերպման պատմության մեջ, այլև կարևոր ուղենիշ՝ բանկի աշխատակիցների ու ոլորտի մասնագետների համար․ նրանք հնարավորություն են ստանում կիրառել միջազգային լավագույն փորձն ու նորարարությունները՝ հենց Հայաստանում։

Որպես Digitec էքսպոյի մշտական գործընկեր՝  Ինեկոբանկն այս տարի տեխնոլոգիական միջոցառմանը միացել է նաև կիսվելու իր առաջատար մասնագետների  լավագույն փորձով ու հմտություններով. Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Արսեն Բաբայանը և Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն  Սուրեն Փախչանյանը Digiconf-ի ընթացքում հանդես են գալու թվայնացման, ֆինանսների և տեխնոլոգիաների շուրջ իրենց մասնագիտական ելույթներով՝ ներկայացնելով բանկային ոլորտի զարգացման նոր միտումները։

InecoPeople-ը Digitec 2025-ում էր՝ իր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 11-ին Արսեն Բաբայանը կմասնակցի «Ֆինանսավորումից այն կողմ. M&A-ը որպես աճի ռազմավարություն» թեմայով պանելային քննարկմանը, իսկ հոկտեմբերի 12-ին էքսպոյի մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու իր անհատական ելույթին, որում նա  կանդրադառնա տեխնոլոգիական նորարարության ներդրման և բանկային ոլորտի թվային վերափոխման գործընթացներին։

Հոկտեմբերի 11-ին ելույթ կունենա նաև Սուրեն Փախչանյանը՝ մասնակցելով «Ո՞վ է ֆինանսավորում մասշտաբը. Կառուցելով ամուր VC ենթակառուցվածք» պանելային քննարկմանն ու կանդրադառնա վենչուրային ներդրումների դերին և ֆինանսական էկոհամակարգի կայուն զարգացման հնարավորություններին։

Ելույթների ժամանակացույցին մանրամասն կարող եք ծանոթանալ Digitec-ի պաշտոնական կայքում։

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81