ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ամերիկյան ինդեքսները այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներում ցուցաբերել են տարբեր ցուցանիշներ: Dow Jones ինդեքսի համար Wal-Mart խանութների ցանցի վաճառքների ծավալների նվազումը ավելի զորեղ գտնվեց ԱՄՆ նոր վարչակազմի կողմից ներկայացված նոր հակաճգնաժամային ծրագրից: Dow Jones ինդեքսը նվազեց 0.31%-ով և կազմեց 8742.46 կետ:
Ի տարբերություն Dow Jones-ի ամերիկյան մյուս առաջատար ինդքսները գրանցեցին աճ: NASDAQ-ը աճեց 1.12%-ով և կազմեց 1617.01 կետ և S&P 500 ինդեքսը աճեց 0.34%-ով և կազմեց 909.73 կետ: