Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Apple-ը նախատեսում է մյուս տարի թողարկել Վիետնամում արտադրվող նոր տնային հաբը
17/10/2025 18:58
Կիսվել

Apple-ը նախատեսում է մյուս տարի թողարկել Վիետնամում արտադրվող նոր տնային հաբը

Apple-ը պատրաստվում է 2026 թվականի մարտին թողարկել իր երկար սպասված տնային հաբ սարքը՝ կատարելով կարևոր քայլ դեպի խելացի տնային տեխնոլոգիաների շուկա։ Սարքի արժեքը կլինի 350 դոլար, ինչը զգալիորեն բարձր է մրցակիցների, օրինակ, Amazon-ի Echo Show-ի արժեքից։ Սարքը կունենա 7-դյույմանոց էկրան և հասանելի կլինի ինչպես սեղանի, այնպես էլ պատին ամրացվող տարբերակներով։ Արտադրությունը կիրականացվի Վիետնամում՝ չինական BYD էլեկտրամեքենաների արտադրողի կողմից։

Տնային հաբը, որի ներքին կոդային անուններն են J490 (սեղանի տարբերակ) և J491 (պատի տարբերակ), Bloomberg-ի հաղորդմամբ՝ նման է «‎էկրանով համալրված HomePod mini»-ին։ Երկու տարբերակներն էլ կունենան FaceTime տեսախցիկներ և ծրագրային ապահովում, որը կճանաչի ընտանիքի տարբեր անդամներին՝ համապատասխանաբար հարմարեցնելով հասանելի հավելվածներն ու գործառույթները։

Նախնական շրջանում Apple-ը նախատեսում էր սարքը թողարկել 2025 թվականի մարտին, սակայն այն հետաձգվեց՝ մինչև Siri-ի հաջորդ սերնդի տեխնոլոգիաներով թարմացված տարբերակի պատրաստ լինելը։

Ընկերությունը նաև պլանավորում է 2026 թվականի ավարտին թողարկել անվտանգության տեսախցիկ (կոդային անուն՝ J450), իսկ 2027 թվականին՝ ավելի առաջադեմ սեղանի ռոբոտ՝ 9-դյույմանոց էկրանով և շարժական ձեռքով։ Ռոբոտի կանխատեսված արժեքը հասնում է «մի քանի հարյուր դոլարի»՝ իր բաղադրիչների բարդությամբ պայմանավորված։

IDram

Վիետնամում BYD-ի հետ գործընկերությունը նշանավորում է էական փոփոխություն Apple-ի ավանդական ռազմավարության մեջ, ըստ որի՝ ընկերությունը սովորաբար նոր արտադրական ուղղությունները սկսում է Չինաստանում։ BYD-ը կզբաղվի տնային սարքերի վերջնական հավաքման, փորձարկման և փաթեթավորման աշխատանքներով՝ շարունակելով Apple-ի ջանքերը՝ նվազեցնելու կախվածությունը չինական արտադրությունից՝ առկա առևտրային լարվածությունների պայմաններում։

Apple-ը զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը Վիետնամում․ 2023 թվականի դրությամբ երկրում գործում է ընկերության 35 արտադրական օբյեկտ, ինչը Վիետնամը դարձնում է Apple-ի ամենամեծ արտադրական հարթակը Հարավարևելյան Ասիայում։ Ընկերությունը 2019 թվականից սկսած Վիետնամում ներդրել է մոտ 16 միլիարդ դոլար։ Այնտեղ արդեն արտադրվում է AirPods, iPad, Apple Watch և որոշ Mac մոդելներ։

Այնուամենայնիվ, Վիետնամում արտադրված արտադրանքները նույնպես ենթարկվում են մաքսատուրքերի՝ ԱՄՆ-ի գործող առևտրային քաղաքականության համաձայն․ վիետնամական ներմուծման վրա կիրառվում է 20% մաքսային հարկ։ Արտադրության այս տեղափոխությունը տեղի է ունենում նախագահ Թրամփի կողմից չինական ապրանքների և չինական մատակարարման շղթաներին ներգրավված երկրների համար նոր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին ընդառաջ ։

Տնային հաբի թողարկումը ներկայացնում է Apple-ի ամենալուրջ փորձը՝ մտնելու խելացի տնային սարքերի շուկա, որտեղ ընկերությանը մինչ այժմ դժվար է եղել մրցակցել Amazon-ի և Google-ի հետ՝ չնայած HomeKit ծրագրային ապահովման երկար տարիների զարգացմանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58