Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Երևանում բացվել է «Armenia EXPO-2013» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
13/09/2013 15:16
Կիսվել

Երևանում բացվել է «Armenia EXPO-2013» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Երևան-էքսպո ցուցասրահում բացվել է  «Armenia EXPO-2013» տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Բացման արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին՝ «Armenia EXPO-2013»-ի բացման կապակցությամբ: «Այս տարածաշրջանային ցուցահանդեսն արդեն ձևավորել է գեղեցիկ ավանդույթներ: Մենք այն դիտարկում ենք որպես մի հարթակ, որը մեր երկրին հնարավորություն է տալու բացահայտել տնտեսական աճի նոր ուղիներ, քանի որ այստեղ ներկայացվում են ընկերություններ, որոնք ունեն նոր գաղափարներ, առաջարկություններ, որոնում են նոր ներդրողների, կարողանում են կապեր հաստատել այլ երկրների ձեռնարկությունների հետ: Այս հարթակն է, որ պետք է հաղորդի նոր էներգիա և լիցք՝ մեր տնտեսության զարգացմանը»,- նշել է վարչապետ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծրագրերին:

«Armenia EXPO-2013»-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այն հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն մասնակից բոլոր ընկերությունների մասին, գտնել շահավետ գործընկերներ և օտարերկրյա ներդրողներ:

 Արդեն 13 տարի շարունակ անցկացվող ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից և Լեհաստանից:

«Armenia EXPO-2013»-ը կտևի մինչ սեպտեմբերի 15-ը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45