Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025-ի երրորդ եռամսյակում Mercedes-Benz-ի մաքուր շահույթը գրեթե մեկ երրորդով նվազել է
29/10/2025 18:05
Կիսվել

2025-ի երրորդ եռամսյակում Mercedes-Benz-ի մաքուր շահույթը գրեթե մեկ երրորդով նվազել է

Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz Group AG-ն 2025 թվականի երրորդ եռամսյակում գրանցել է մաքուր շահույթի գրեթե մեկ երրորդի նվազում, իսկ եկամուտը՝ 7% անկում։

Ընկերության հաշվետվության համաձայն՝ մաքուր շահույթը նվազել է մինչև 1.17 միլիարդ եվրոч նախորդ տարվա համադրելի ցուցանիշի՝ 1.73 միլիարդ եվրոյի դիմաց։ Եռամսյակային եկամուտը կազմել է 32.14 միլիարդ եվրո, մինչդեռ մեկ տարի առաջ այն եղել է 34.53 միլիարդ եվրո։

Mercedes-Benz Cars ստորաբաժանման՝ ուղևորատար ավտոմեքենաների արտադրությունից ստացված եկամուտը նվազել է 7%՝ կազմելով 23.74 միլիարդ եվրո, իսկ Mercedes-Benz Vans բաժնի՝ թեթև բեռնատարների արտադրության եկամուտը՝ 13%՝ կազմելով 4,04 միլիարդ եվրո։ Mercedes-Benz Mobility ստորաբաժանման եկամուտը նվազել է 3%՝ հասնելով 5.81 միլիարդ եվրոյի։

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ, Mercedes-Benz Cars ստորաբաժանման շահութաբերությունն աճել է՝ կազմելով 4.8%՝ նախորդ տարվա 4.7%-ի դիմաց։

Ընկերության ուղևորատար ավտոմեքենաների վաճառքները երրորդ եռամսյակում նվազել են 12%՝ հասնելով 441.5 հազար միավորի, մինչդեռ էլեկտրականացված մոդելների վաճառքն աճել է 10%-ով։

Թեթև բեռնատարների վաճառքը նվազել է 8%-ով։

Mercedes-Benz-ը շարունակում է կանխատեսել, որ այս տարի ընկերության ընդհանուր եկամուտներն ու ուղևորատար ավտոմեքենաների վաճառքները զգալիորեն կնվազեն, իսկ վերջինների շահութաբերությունը կլինի 4-6% միջակայքում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52