Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Օտարերկրյա զբոսաշրջիկները 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում ծախսել են ավելի քան 6 միլիարդ լարի
30/10/2025 18:49
Կիսվել

Օտարերկրյա զբոսաշրջիկները 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում ծախսել են ավելի քան 6 միլիարդ լարի

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում երկիր է այցելել 3 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 6.6%-ով բարձր է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենամեծ բաժինը՝ 40.7% կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։

Նույն տվյալներով՝ այդ այցելուներից միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 2.5 միլիոն, ինչը 6.8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Բացի այդ, ծառայության զեկույցի համաձայն՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում միջազգային զբոսաշրջային այցելությունները կազմել են 2.2 միլիոն, ինչը 7.6%-ով բարձր է՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշված ժամանակահատվածում օտարերկրյա զբոսաշրջիկները կատարել են ընդհանուր 2 միլիոն զբոսաշրջային այց, ինչը 9%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։

2025 թվականի երրորդ եռամսյակում առավելագույն թվով այցելուներ՝ 567.1 հազար մարդ գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է ընդհանուր այցելությունների 26.1%: Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 16.5%, երրորդը՝ Հայաստանը՝ 11.8%։

Երրորդ եռամսյակում այցերի 58.7%-ը կատարվել է հանգստի, զվարճանքի և արձակուրդի նպատակով։

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ ամենաշատ այցելությունները կատարվել են Թբիլիսիում և Աջարիայի ինքնավար հանրապետությունում՝ համապատասխանաբար 1.306,3 հազար և 1.274,4 հազար այց։

Բացի այդ, զեկուցվող ժամանակահատվածում կատարված ծախսերը կազմել են 6.2 միլիարդ լարի, ինչը 8.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն եռամսյակում էր:

Մեկ այցի միջին արժեքն աճել է 1.7%-ով՝ հասնելով 2467.5 լարիի։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87