Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Արագածավան համայնքում կառուցվել է նոր ջրագիծ
23/09/2013 16:00
Կիսվել

Արագածավան համայնքում կառուցվել է նոր ջրագիծ

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կառուցվել է 1100 մետր երկարությամբ նոր ջրագիծ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոռոգել 130 հա հողատարածք` ևս 150 հա ջրարբիացնելու պոտենցիալ հնարավորությամբ: Նոր ջրագծով ջուրը մատակարարվելու է հարևանությամբ գտնվող պոմպակայանից, որը վերանորոգվել ու արդիականացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ծրագրով:  

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից հայտնում են, որ  Արագածավան համայնքի, ՓՄՁ ԶԱԿ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև կնքված հուշագրի համաձայն՝ ծախսերը բաժանվել են:

Համայնքը իրականացրել է պոմպի ձեռքբերումն ու տեղադրումը, էլեկտրական ենթակայանի տեղադրումը, 1100 մետր երկարությամբ խողովակատարի փորման, խողովակների ամրացման ու զոդման աշխատանքը:  Ծրագրի իրականացման ղեկավարումն ու համակարգումն իրականացրել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF):

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 21 330 000 ՀՀ դրամ:

Ֆինանսավորումն իրականացրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակում, COAF  հիմնադրամը և Արագածավան համայնքի այգեգործները և համայնքի ղեկավարությունը:

Նշենք, որ COAF հիմնադրամը 2012թ. աշնանը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ Արագածավանում PACA (մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում) մեթոդոլոգիայով անցկացրել է հետազոտություն:

Մասնագետները, երկու ամիս աշխատելով Արագածավանում, ուսումնասիրել են համայնքի տնտեսական ներուժը, մշակել առաջարկությունների փաթեթ, որտեղ ներկայացրել են Արագածավանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների ծրագրերը:

Հետազոտության արդյունքի համաձայն` առանձնացվել էին Արագածավանի տնտեսության գերակա ճյուղերը, որոնցից մեկը այգեգործությունն է: Այգեգործությունը շահեկան գյուղատնտեսական ճյուղ է համայնքի համար, քանի որ Արագածավանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ թույլ է տալիս բերքը ստանալ 20 օրից 1 ամիս ուշ` համեմատած Հայաստանի մյուս տարածաշրջանների հետ, ինչը շահեկան գներով ու պայմաններով շուկա մտնելու հնարավորություն է:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08