Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Ամունդի-Ակբայի ֆոնդերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել
10/11/2025 11:35
Կիսվել

Ամունդի-Ակբայի ֆոնդերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել

  • Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվները գերազանցել են ռեկորդային 700 մլրդ ՀՀ դրամը
  • Կառավարման շնորհիվ ապահոված եկամուտը կազմել է 25.4% (2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ)

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը 2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցել է կառավարման ներքո ակտիվների ռեկորդային ծավալ՝ 713.9 միլիարդ ՀՀ դրամ, որից 181 մլրդ ՀՀ դրամը կամ 25.4%-ը կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։

Ընկերության կողմից կառավարվող հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերին միացած մասնակիցների քանակը 550,474 է:

Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ վկայում է Ամունդի-Ակբայի նկատմամբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների բարձր վստահության մասին։ Ընկերությունը հավատարիմ է իր հիմնական առաքելությանը՝ ձևավորել որակյալ ներդրումային պորտֆել՝ կատարելով երկարաժամկետ ներդրումներ ռիսկի ընդունելի մակարդակում։

Ֆոնդերի ներդրումները

Ֆոնդերը դիվերսիֆիկացված են տարբեր ներդրումային ակտիվներում և տարբեր տարածաշրջաններում, որոնք ներառում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի ներդրումներ։

Հոկտեմբերի վերջի դրությամբ ֆոնդերի 62.2%-ը (443.8 մլրդ) ներդրված է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերում, բաժնետոմսերում, բանկային ավանդներում, կորպորատիվ պարտատոմսերում, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում և դրամական շուկայի գործիքներում։

Արտասահմանյան ներդրումները կատարվում են տարբեր տարածաշրջանային շուկաներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիա (21.2%), Եվրագոտի (7.6%), ԵՄ առանց Եվրագոտու (1.6%), Զարգացող երկրներ (5.1%), ասիական երկրներ (1.3%) և այլն։ Ընդհանուր առմամբ ֆոնդերի 37.8%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները։

Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության վերաբերյալ 2025թ․3-րդ եռամսյակի ցուցանիշներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ` https://amundi-acba.am/hy/article/investments-and-performance-q3-2025:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2025թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 714 մլրդ դրամ ակտիվներ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է ավելի քան 2.3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39